ԵՐԵՎԱՆ – «ԻԴ Բանկը» ներկայացրել է նոր ակցիա «IDsalary» փաթեթի հաճախորդների համար, որը միավորում է «idcoins» լոյալության առկա ծրագիրը լրացուցիչ մրցանակների համար անցկացվող վիճակախաղի հետ։
Մինչև 2025թ. դեկտեմբերի 10-ը այն նոր հաճախորդները, ովքեր կպատվիրեն քարտ «IDsalary» փաթեթի շրջանակներում և 60 օրվա ընթացքում իրենց աշխատավարձը կստանան այդ քարտի վրա, ավտոմատ կմասնակցեն ակցիային։ Մասնակիցները կստանան idcoins և կդառնան վիճակախաղի մասնակից։
Բոլոր idcoins-ը կհայտնվեն օգտատերերի հաշիվներում ակցիայի պայմանների կատարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Վիճակախաղը կանցկացվի մինչև 2026թ. փետրվարի 20-ը, և հաղթողները կորոշվեն պատահականության սկզբունքով։ Ընտրության գործընթացը հեռարձակվելու է բանկի պաշտոնական սոցիալական ալիքներով։
Idcoins-ով հնարավոր է օգտվել Idram & IDBank հավելվածի և Idplus լոյալության պլատֆորմի միջոցով, որտեղ 1 idcoins-ը QR վճարումներ կատարելիս հավասար է 1 հայկական դրամի։