Իրանի և եվրոպական եռյակի՝ Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև վերջին դիվանագիտական խորհրդատվությունները ավարտվեցին Ժնևում: Իրանի պաշտոնյաների խոսքով՝ Թեհրանը մնում է հավատարիմ դիվանագիտական եղանակով ընթացող վեճերը լուծելու գործընթացին:
Իրանի արտգործնախարարի տեղակալը ընդգծեց, որ ներկա պահը պահանջում է, որ եվրոպական եռյակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կայացնեն կոնստրուկտիվ որոշումներ, որոնք թույլ կտան դիվանագիտությունը առաջ շարժվել առանց խոչընդոտների: Ըստ հաղորդագրությունների՝ քննարկվել են եվրոպական երկրների արտգործնախարարների պահանջները, որ Իրանը թույլ տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ և վերսկսի բանակցությունները՝ ուղղված նոր միջուկային համաձայնագրի կնքմանը:
ԱՄՆ-ի և եվրոպական եռյակի միջև նախորդ պայմանավորվածությունների համաձայն՝ օգոստոսի վերջը սահմանվել էր որպես միջուկային համաձայնագիրն ավարտին հասցնելու վերջնաժամկետ: Համաձայնագրին չհասնելու դեպքում կարող է հանգեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման: Իրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ նման քայլերը Թեհրանը կստիպեն հրաժարվել Միջուկային զենքի չտարածման պայմանագրից: