Վիգեն Էուլջեքչյանը փրկվել է Բաքվի բանտում թունավորման փորձից։ Մեղադրյալը՝ բանտի խոհարարը, հայտարարել է՝ «Փաշինյանն ուզում է, որ Վիգենը մահանա»
Ադրբեջանական անվտանգության համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Բաքվի բանտում պահվող ազգությամբ հայ Վիգեն Էուլջեքչյանը հազիվ է փրկվել թունավորումից։ Սպանության փորձը ձախողվել է․ ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի խոհարարը, ով խոստովանել է, թե «Նիկոլ Փաշինյանի հովանավորչությամբ գործող հայ դիվանագետներից» վարձատրություն է ստացել՝ այդ գործողությունը կատարելու համար։ Էուլջեքչյանը, ում կալանավորումը վաղուց վիճաբանության թեմա է Բաքվի և Երևանի միջև, կտրուկ վատ ինքնազգացողություն է ունեցել ընթրիքից հետո։ Սկզբնական գնահատմամբ՝ դա սննդային…